Էդգար Հիլզենրաթ
Էդգար Հիլգենռաթ Edgar Hilsenrath | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 30, 2018[5][1][6] (92 տարեկան) |
Մահվան վայր | Wittlich, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Երկեր | Night? և The Nazi and the Barber? |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծ և storyteller |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գերմանիայի ՊԵՆ-կենտրոն |
Կայք | hilsenrath.de hilsenrath.de/en/ hilsenrath.de/fr/ hilsenrath.de/am/ |
Edgar Hilsenrath Վիքիպահեստում |
Էդգար Հիլզենրաթ (գերմ.՝ Edgar Hilsenrath, ապրիլի 2, 1926[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[4] - դեկտեմբերի 30, 2018[5][1][6], Wittlich, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[4]), գերմանացի գրող։ Ծնվել է Լայպցիգում, հրեաների ընտանիքում։ Ֆաշիստական Գերմանիայում հրեաների հալածանքների ժամանակ ընտանիքով փախել է Ռումինիա (1938), այստեղից էլ 1941 թվականին քշվել Մոգիլյովկա հրեական գետտո։ 1945 թվականին գնացել է Պաղեստին, 1951 թվականին տեղափոխվել ԱՄՆ։ 1975 թվականին վերադարձել է Գերմանիա։
Մի քանի վեպերի և պատմվածքների հեղինակ է։ Նրան համաշխարհային ճանաչում է բերել «Նացիստն ու վարսավիրը» (1977) վեպը։ 1989 թվականին լույս է տեսել Հիզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպը։
Հեղինակը շուրջ 20 տարի ուսումնասիրել է վավերագրական աղբյուրներ, պատմական ու գրակական նյութեր, որոնց վրա հիմնվելով, նկարագրել է հայ ժողովրդի ողբերգությունը՝ հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Կիրառելով պատմելու հեքիաթային ձևը՝ հեղինակը վարպետորեն կապում է հեքիաթը՝ մահամերձ Թովմա Խատիսյանի մտքերը (որոնք տանում են նրան դեպի անցյալ՝ 1915 թվականը, իր նախնիների հայրենիքը՝ արևմտյան Հայաստան), պատմական իրողության՝ երիտթուրքերի հանցագործության հետ։ Հիլզենրաթը Խատիսյանների տոհմի օրինակով նկարագրում է հայերի բարքերն ու սովորույթները, ծեսերն ու ավանդույթները, ներկայացնում նրանց կյանքը, մասնավորապես, նախապատերազմյան տարիներին։ Նշում է, որ Թուրքիայում հայերից բացի կոտորվել են նաև ոչ թուրք այլ ժողովուրդներ։ Չնայած թվում է, թե վեպում չկա խոսք դիմադրության մասին, բայց հեղինակը հերոսի՝ Վարդան Խատիսյանի կերպարով ցույց է տալիս, որ հայերը գոյատևել են շնորհիվ աներևակայելի ներքին դիմակայության, ապրելու կամքի։
Գիրքը ահազանգ է համայն աշխարհին, որ լռությունը չարիքի հանդեպ կարող է ծնել էլ ավելի չարիքներ։ Հիլզենրաթի վեպը բարձր է գնահատվել Եվրոպայում, արժանացել Ալֆրեդ Դյոբլինի մրցանակի (1989)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի նախագահի մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2006 թվականին ստացել է Հայաստանի նախագահի մրցանակ։ Երևանի պետական համալսարանը նրան արժանացրեց դոկտորի կոչման։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Kritisches Lexikon der Gegenwartsliteratur (գերմ.) / Hrsg.: H. L. Arnold, H. Korte — 1978.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119078805 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Kubota K. Zum Leben und Werk von Edgar Hilsenrath. Nachruf anlässlich seines Todes am 30. Dezember 2018 (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Munzinger Personen (գերմ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edgar Hilsenrath, The Nazi and The Barber, Barber Press 2013. (Hardcover ISBN 978-3-9816092-0-2, Paperback ISBN 978-3-9816092-1-9,
- Edgar Hilsenrath, The Story of the Last Thought, London։ Scribners 1990. (ISBN 0-356-19515-5)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդգար Հիլզենրաթ
- Հայաստանի նախագահի մրցանակ(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդգար Հիլզենրաթ» հոդվածին։ |
|